
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարություններին այն մասին, որ հակամարտությունը վերաճել է լայնամասշտաբ պատերազմի, որում կներգրավվեն տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, համաշխարհային շուկաններն արձագանքել են նավթի գների անկմամբ: Այդ մասին գրում են Bloomberg-ի վերլուծաբանները:
Նրանց տվյալներով, նավթի առևտի մեկամսյա մինիմումի ֆոնին ռուսական ռուբլին շարունակում է անկում ապրել և թուլանալ. իսկ պետական պարտատոմսերն էժանանում են:Ապրիլի 5-ի առավոտյան դոլարը ռուսական ռուբլու նկատմամբ ամրապնդել է դիրքերը՝ կազմելով 1 դոլարի դիմաց 69,4440 ռուբլի, ինչը նշանակում է, որ ռուբլին վերջին 3 օրվա ընթացքում արժեզրկվել է 3,5 կետով, գրում է պարբերականը: Bloomberg-ի վերլուծաբանները նաև նշում են, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով տարածաշրջանի բոլոր երկրներն անցում են կատարում տնտեսական կայունության հետ կապված ռիսկի նոր փուլի, և միջազգային շուկաները չեն կարող դա հաշվի չառնել:
RUB | 4.87 | 0.05 |
USD | 381.55 | 0.05 |
EUR | 450.11 | 2.50 |
GBP | 515.63 | 3.20 |
CAD | 278.54 | 1.45 |
JPY | 24.47 | 0.23 |
CNY | 54.29 | 0.08 |
CHF | 484.57 | 3.67 |

