
Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, խոնարհվելով Հայրենիքի պաշտպանների սխրագործությունների առջև, ամբողջությամբ զիջում է զոհված հերոսների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները:
«Հայկական Բանակը, վերջին օրերի ընթացքում մարտնչելով հակառակորդի հետ, հերոսաբար պաշտպանում է մեր Հայրենիքն ու ապահովում բոլորիս անդորրը: Խոնարհվելով հանուն Հայրենիքի պաշտպանության մեր Բանակի և շփման գիծ մեկնած կամավոր տղաների սխրագործությունների առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամբողջությամբ զիջում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակառակորդի նենգ գործողությունների հետևանքով մարտերում զոհված հերոսների և նրանց ընտանիքների՝ Բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները: Հավերժ փա՛ռք նահատակված հերոսներին: Ցավում ենք և հպարտանումե,-ասված է բանկի հաղորդագրութան մեջ:
Նշենք, որ ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը ադրբեջնական բանակը գրոհեց ԼՂՀ ՊԲ դիրքերը հարավային, հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով` կիրառելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Մարտական գործողությունները շարունակվեցին մինչև ապրիլի 5-ի կեսօր, երբ ձեռք բերվեց հրադադարի շուրջ պայմանավորվածություն, ինչն այնուհետև բազմիցս խախտվել է Ադրբեջանի կողմից: Հայաստանի ՊՆ վերջին տվյալների համաձայն, շփման գծում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ապրիլի 2-8-ը զոհվել է 44 հայ զինծառայող, կա 21 անհետ կորած:
RUB | 4.70 | -0.04 |
USD | 382.57 | 0.02 |
EUR | 439.34 | -0.78 |
GBP | 498.34 | -1.81 |
CAD | 270.71 | -1.16 |
JPY | 24.90 | -0.01 |
CNY | 53.68 | -0.01 |
CHF | 471.90 | -1.44 |

