
Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ընդգծելով, որ տնտեսական քաղաքականությունում ոչ մի փոփոխություն չի նմախատեսվում:
Նրա խոսքով, չնայած ընդհանուր մտահոգությանը, որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով Հայաստանը չի կարող ապահովել բյուջեով նախատասված ՀՆԱ աճը, կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունում ոչ մի վերանայում չի լինելու:
Նախարարը նշել է, որ հակառակորդին չհաջողվեց հարվածել երկրի տնտեսությանը: Հակառակը, ինչպես նշել է նախարարը, վերջին իրադարձությունների ֆոնի վրա Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում տնտեսական աճ ապահովելու ուղղությամբ, ինչն ակնհայտ կլինի տարեվերջին: «Ներկա պահին մենք ակնկալում ենք, որ տարվա արդյունքներով տնտեսական աճը կլինի ավելի քան 3%»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ պետական բյուջեի, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2016 թվականին նախատեսվում է 2.2%: Համաշխարհային բանկը կանխատեսմամբ Հայաստանում ՀՆԱ աճն ակնկալվում է2.5%: ՎԶԵԲ-ը կանխատեսում է 2% աճ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի չորրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրի, ՀՆԱ-ի 2016 թվականի աճը կանխատեսվում է 1,6-2,7%: ՀՀ պետական բյուջեով 2016 թվականի համար ՀՆԱ աճն ամրագրված է`2.2%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2015 թ. կազմել է 3%, 2014-ի 3,5%-ի համեմատ:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

