Երեքշաբթի, 12 Ապրիլի 2016 19:22
Կարինա Մելիքյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մարում է Արցախում զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ   մարում է Արցախում զոհված  զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ   մարում է Արցախում զոհված  զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայությունից, Բանկը մարել է Արցախում զոհված  զինծառայողի վարկային պարտավորությունը:

 

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ողջ անձնակազմը խորապես սգում է վերջին օրերին Արցախում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում զոհված քաջորդիների կորուստը:   Մենք խոնարհվում ենք նրանց և  նրանց ընտանիքների առջև»,-ասված է բանկի կողմից ստացված հաղորդագրության մեջ:

 

Աղբյուրը նշում է, որ փորձելով ինչ-որ կերպ սատարել նրանց հարազատներին` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ- ում  կմարվեն վերջին օրերին Արցախում զոհված անձանց, նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները:   

 

Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Այժմ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Հայկական ուժերը խփել են 2 ադրբեջանական ուղղաթիռ, 2 անօդաչու թռչող սարք, շարքից հանել 3 տանկ: Հակառակորդը կենդանի ուժի լուրջ կորուստներ ունի: