
Արմինֆո. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կողմերը պայմանավորվել են ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հերթական հանդիպումն անցկացնել մայիսի 20-ին Երևանում: Այդ մասին տեղեկանում ենք հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից:
ՙՄիջկառավարական խորհրդի նիստին քննարկվել են հարցեր, որոնց առնչությամբ անհրաժեշտ է հստակեցնել կողմերի դիրքորոշումը, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել և նոր փաստաթղթեր պատրաստել։ Մասնավորապես, մենք պայմանավորվել ենք, որ Երևանում Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին կվերադառնանք Նավթի և նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգի վերաբերյալ հարցի քննարկմանը: Երևանում կշարունակվի նաև երկաթուղային փոխադրումների հարցի քննարկումը։ ԵՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են, որ նման հանդիպումներ ավելի հաճախ կկազմակերպեն՚,-ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հանդիպումը Երևանից տեղափոխվել էր Մոսկվա: ՙՀայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ԵՏՄ գագաթնաժողովը կտեղափոխվի Երևանից Մոսկվա և տեղի կունենա ապրիլի 13-ին՝ավելի վաղ նախատեսված ապրիլի 8-ի փոխարեն՚,- պարզաբանել են ԵՏՀ մամուլի ծառայությունում:
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

