Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2016 19:49

Սարգսյանին ներկարացվել է ռուսական շուկայում հայկական ընկերությունների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքները

Սարգսյանին ներկարացվել է ռուսական շուկայում հայկական ընկերությունների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքները

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, զրուցակիցներն ընդգծել են երկու երկրներում մրցակցության ոլորտին առնչվող խնդիրների դեմ արդյունավետորեն պայքարելու և օպերատիվ լուծումներ գտնելու առումով համատեղ աշխատանքի կարևորությունը:

Իգոր Արտեմևը ՀՀ Նախագահին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի շրջանակներում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև խոսել այն քայլերի մասին, որոնք ուղղված են ռուսական շուկայում հայկական արտահանող ընկերությունների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելուն:

Հանդիպմանը քննարկվել է վաղը Երևանում մեկնարկող ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստի օրակարգի հետ կապված հարցեր: