
Արմինֆո. Անվանական աշխատավարձը Հայաստանում 2016 թվականի հունվար-մարտին կազմել է 181667 դրամ ($ 372), տարեկան աճը`3,5%, իսկ միայն մարտին`2.6%: 2016 թվականի մարտին, 2015-ի մարտի համեմատ համեմատ, անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է 3.4%: Համեմատության համար նշենք, որ 2015-ի հունվար-մարտին անվանական աշխատավարձը Հայաստանում տարեկան կտրվածքով աճել էր 10.3% (միայն մարտին`1.6%), 2014-ի հունվար-մարտին աշխատավարձի տարեկան աճը կազմել էր 6,6% (միայն մարտին`1,1%):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2016-ի հունվար-մարտին կազմել է 158,037 դրամ ($ 323), ինչը 1.3% գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է տարեկան կտրվածքով`5,4%, կազմելով 214,785 դրամ ($ 440): Միայն մարտին բյուջետայինների աշխատավարձերը բարձրացել են 0,6%, իսկ ոչ բյուջետայինների աշխատավարձերը` 4,6%: 2015 թվականի մարտի համեմատ բյուջետայինների աշխատավարձերն աճել են 2%, իսկ ոչ բյուջետայիններինը` 4,5%: Մեկ տարի առաջ, 2015-ի հունվար-մարտին աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել էր 13.4%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 6.7%: Միայն 2015-ի մարտին բյուջետայինների աշխատավարձի աճը կազմել էր 1%, իսկ ոչ բյուջետայիններինը` 2.2%: 2014-ի հունվար-մարտին, բյուջետայինների աշխատավարձերն աճել էին 5,2%, (միայն մարտին`0,2%), իսկ ոչ բյուջետային աշխատողների աշխատավարձերը` 8.1% (միայն մարտին`2.5%):
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի մարտին կազմել է 486.33 դրամ/$ 1, իսկ հունվար- մարտին`488.67 դրամ / $ 1, 2015 թվականի մարտին` 477.65 դրամ/$ 1 – ի և հունվար- մարտին`411.04 դրամ/$ 1 – իհամեմատ: