Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2016 19:04
Ալինա Հովհաննիսյան

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մտադիր է 2016 թվականին վարկային պորտֆելն ավելացնել 5-8%

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մտադիր է 2016 թվականին վարկային պորտֆելն ավելացնել 5-8%

Արմինֆո. 2016 թվականին ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մտադիր է վարկային պորտֆելն ավելեացնել 5-8%, չնայած ՊրոԿրեդիտ Բանկի հետ միավորման հետ կապված հսկայական աշխատանքներին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է ԻՆԵԿՈԲԱՆԿԻ կոմերցիոն տնօրեն Արամ Բալոյանը:

Նրա խոսքով, ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ՊրոԿրեդիտ Բանկի հետ միավորվելուց հետո դարձավ շուկայի առաջատարը`ՓՄՁ վարկավորման շուկայում, ապահովելով պորտֆելի 70% աճ, որի մոտ 60%-ը կազմում է ՊրոԿրեդիտ Բանկի բիզնես-վարկերի մասնաբաժինը: Իսկ այսօր արդեն միավորված բանկի ընդգրկվածությունը ՓՄՁ վարկավորման շուկայում, ինչպես նշել է Ա.Բալոյանը, արդեն ապահովել է երկրի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 20-22%-ը, իսկ հաճախորդների պորտֆելը կազմել են ՓՄՁ ոլորտի մոտ 5 հազար ներկայացուցիչներ: Մոտավորապես նույնքան էլ կազմել է մեզ միացած ՊրոԿրեդիտ Բանկի մասնաբաժինը: Կարծում եմ, որ հաճախորղների նման թվաքանակ կապահովենք նաև 2016 թվականին:

Այս համատեքստում Ա.Բալոյանը նշել է, որ խոշորացումը բանկին թույլ տվեց իրականացնել համապատասխան ներդրումներ և արդյունավետ ծրագրեր, ինչի արդյունքում գործառնական ծախսերի կրճատման հաշվին կնվազի բանկային սպասարկման ինքնարժեքը: Միևնույն ժամանակ, Բանկը մտադիր է կատարելագործել նաև մի շարք ներքին ընթացակարգեր, մասնավորապես, օպտիմալացնել հաճախորդի մասին ավելի մանրամասն տեղեկատվության ստացման գործընթացը`վարկավորման գործընթացն արագացնելու և փաստաթղթերի շրջանառությունը նվազեցնելու նպատակով:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի ֆինանսական վարկանիշի, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԻՆԵԿՈԲԱՆԿԸ շուկայի առաջատարների եռյակում է ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալներով - 75.8 մլրդ դրամ, տարեկան աճը`ավելի քան  2 անգամ: Միայն 4-րդ եռամսյակում ՓՄՁ վարկային պորտֆելն ավելացել է 2.1 անգամ, ինչը հիմնականում պայմանավորված էր ՊրոԿրեդիտ Բանկի հետ միավորումով, որի ՓՄՁ վարկավորման պորտֆելը կազմում էր 36.7 մլրդ.դրամ: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ զանազան ծրագրերով հաջողությամբ է համագործակցում միջազգային կառույցների հետ, այդ թվում նաև ՓՄՁ վարկավորման գծով: ԻՆԵԿՈԲԱՆԿԻ վարկային պորտֆելը 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 159.6 մլրդ.դրամ կամ բանկի ակտիվների 67.5%-ը: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով աճել է 42%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 53.2%: «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին, հանդիսանում է Հայաստանի ֆինանսական շուկայի դինամիկ զարգացող բանկերից մեկը: