Հինգշաբթի, 21 Ապրիլի 2016 12:57
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գները կրկին սկսել են աճել, կապված արծաթի և պլատինի թանկացումների հետ

Հայաստանում թանկարժեք մետաղների գները կրկին սկսել են աճել, կապված արծաթի և պլատինի թանկացումների հետ

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները, երկարատև անկումից հետո, այս շաբաթ կրկին սկսեցին աճել – 2.5%, ինչը պայմանավորված էր արծաթի և պլատինի թանկացումներով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, ապրիլի 18-24-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19289,58 դրամ (շաբաթվա աճը` 0.9%), արծաթ – 247.45 դրամ է (շաբաթվա աճը`5.3%), պլատինիում – 15329.40 դրամ (շաբաթվա աճը`3.5%), պալադիում - 8537,77 դրամ (շաբաթվա աճը`0.3%):

Միջազգային բորսաների տվյալներով, 2016 թվականի ապրիլի 21-ին ոսկու մեկ ունցիայի սփոթային գինը կազմել է 1260 դոլար (օրական անկումը` 0.02%), արծաթի գինը`17.6 դոլար (ճրական աճը` 0.17%), պլատինիում`1033 դոլար (առանց փոփոխության) և պալադիում` 602 դոլար (առանց փոփոխության):