
Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2015 թվականին աճել են 19.2%, մինչև $ 1,775 մլրդ: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի պահուստների կառուցվածքում $ 1,175 մլրդ, կազմում են արտարժույթով արտաքին ակտիվները, տարեկան աճը`27.6%: SDR մասնաբաժինը ԱՄՀ կառուցվածքում կազմել է $ 2.9 մլն.,տարեկան անկումը` 53.2%:
Մեկ տարի առաջ, 2014 թվականին, համախառն միջազգային պահուստները նվազել էին 33.9%, մինչև $ 1,489 մլրդ, որոնց կառուցվածքում արտաքին ակտիվները նվազել էին 42.7%, մինչև $ 920,9 մլն, իսկ SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում աճել է 3,3 անգամ, մինչև $ 6.2 մլն դոլար:
Բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: