Արմինֆո.«Իմ ֆինանսների միամսյակ 2016ե ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ աշխատակիցները այցելեցին Արմավիրի մարզի Նորավան և Լուկաշին համայնքների դպրոցներ, որտեղ բարձր դասարանների աշակերտների համար անցկացվեցին բաց դասեր «Հայաստանի ֆինանսական համակարգըե թեմայով:
Հանդիպման ընթացքում բանկի աշխատակիցները պատմեցին Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի, բանկային ոլորտի մասին, մանրամասն կանգ առան բանկերի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների տեսակների վրա, ինչպիսիք են` միջազգային դրամական փոխանցումները, վճարային քարտերը, վարկերը, ավանդները, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը ներկա էին նաև նշված դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, որոնք նույնպես մասնակցեցին հարց-պատասխանին:
«Լսարանը մեծ ոգևորությամբ արձագանքեց թեմային, հնչեցին մի շարք հետաքրքիր հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Նշենք, որ երեխաները առավելագույնս հետաքրքրված էին վճարային քարտերով և վարկային պրոդուկտներովե, - նշեց Առէկսիմբանկի Անձնակազմի զարգացման բաժնի պետ Գայանե Մաթևոսյանը մամլո ծառայությանը տված իր հարցազրույցում: «Երեխաները նոր տեղեկություններ ստացան մեր երկրի ֆինանսական ու բանկային համակարգի մասին: Շատ բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Հուսով ենք` դրանք կդառնան ավանդական և կկրեն շարունակական բնույթե, - ամփոփեց Գ. Մաթևոսյանը:
Առաջիկայում բանկը նախատեսում է ևս մեկ հանդիպում Երևանի դպրոցներից մեկի աշակերտների հետ:
Հիշեցնենք, որ «Իմ ֆինանսների միամսյակըե ծրագիրը ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ անցկացվում է արդեն մի քանի տարի: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների շրջանում ֆինանսական գրագիտության և տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև ծանոթացնել երկրի ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող ծառայություններին և պրոդուկտներին