Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1,3 մլրդ դրամ, կամ $ 2.7 մլն., նախորդ տարվա համեմատ աճելով 2,1 անգամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, զուտ շահույթով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը` 611.6 մլն դրամ (տարեկան աճը`2.5 անգամ,), երկրորդ տեղում է «Նաիրի Ինշուրանս»-ը`235.4 մլն. դրամ (տարեկան աճը`42.1%): Առաջատարների եռյակը եզրափակում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը` 203.2 մլն դրամ է, նախորդ տարվա բացասական մակարդակից բարձրանալով դրական մակարդակ (տարեկան աճը`36 անգամ): Սրանց հաջորդում են`«Արմենիա Ինշուրանս» ընկերությունը - 156.8 մլն դրամ (տարեկան աճը` 32,6%), «ՌԵՍՈ»- 83.5 մլն դրամ (տարեկան աճը`85%), և «ՍԻԼ Ինշուրանս» - 16.4 մլն դրամ, տարեկան անկումը`66,2%:
Ապահովագրական պրեմիաների միագումար ծավալը տարեկան կտրվածքով ավելացել է 6.7%, մինչև 9,5 մլրդ դրամ ($ 19.7 մլն): Մինչդեռ, վճարված ապահովագրական հատուցումների ծավալը նվազել է 1,9%, կազմելով մոտ 3,2 մլրդ. դրամ (ավելի քան $ 6.7 մլն դոլար):
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերությունները ապահովագրության 19 դասերից աշխատում են 17-ով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրության: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՕ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ, որին ըստ լիցենզավորման դասերի թվի հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (31.03.16 դրությամբ դոլարի հաշվարկային փոխարժեքը կազմել է 480,79 դրամ/դոլար):
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |