Երկուշաբթի, 16 Մայիսի 2016 11:53
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում մեծածախ առևտրի դրական միտումները զգալիորեն դանդաղեցրին ընդհանուր առևտրի ծավալնեի անկումը

Հայաստանում մեծածախ առևտրի դրական միտումները զգալիորեն դանդաղեցրին ընդհանուր առևտրի ծավալնեի անկումը

Արմինֆո. 2016 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեծածախ առևտրի ծավալները Հայաստանում աճել են 4.7%, մինչև 173 մլրդ. դրամ ($ 354 մլն), իսկ ընդհանուր առևտրի ծավալը նվազել է 1,1%, մինչև կազմել 434.5 մլրդ. դրամ ($ 889 մլն.): Համեմատության համար նշենք, որ մեկ տարի մեծածախ առևտրի ծավալները կրճատվել էին 5,1%, ընդհանուր առևտրի տարեկան անկումը կազմել էր 6.3%: Միայն 2016-ի մարտին ապրանքաշրջանառությունը Հայաստանում աճել է 16,7%, մինչև 170.1 մլրդ դրամ, մասնավորապես, մեծածախ առևտրի ծավալն աճել էր 24,7%, մանրածախինը`11.3%, իսկ ավտոմեթենաների առևտրի ծավալն աճել էր 12,1%:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մանրածախ առևտրի ծավալների նվազման տեմպերը կճատվել են 4.8%,  կազմելով 248,8 մլրդ.դրամ ($ 509 մլն): Ավտոմեքենաների գնման / վաճառքի ծավալը 2016-ի առաջին եռամսյակում կտրուկ կրճատել է աճի տեմպերը` մինչև 1.3%, կազմելով 12.8 մլրդ. դրամ ($ 26.2 մլն): Առևտևւ ընդհանուր շրջանառության կառուցվածքում առյուծի բաժինը (57%) բաժին է ընկնում մանրածախ առևտրին, 40% -ը` մեծածախին, իսկ 3% -ը`ավտոմեքենաների գնման / վաճառքին:

Մանրածախ առևտրի կառուցվածքում ամենամեծ շրջանառությունն ապահովել են խանութները (այդ թվում նաև սուպերմարկետները) - 187 մլրդ դրամ կամ 75,2% (տարեկան աճը`0.8%), մյուս մանրածախ առևտրի օբյեկտները` 34.3 մլրդ դրամ կամ 13.8% (տարեկան անկումը`25,2%), սպառողական շուկաները`16,8 մլրդ կամ 6.8% (տարեկան անկումը` 10,6%), կրպակները - 6.5 մլրդ դրամ կամ 2.6% (տարեկան անկումը`5,1%), և գյուղատնտեսական շուկաները`4 մլրդ կամ 1.6% (տարեկան աճը`3.4%):

ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2016 թվականի հունվար-մարտին կազմել է 488.67 / դոլար, իսկ միայն մարտին`486.33 դրամ / դոլար: