Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, ՓՄՁ սուբյեկտների օժանդակության շրջանակներում մայիսի 24-ից 27-ը կանցկացնի հերթական անվճար բիզնես-դասընթացը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դասընթացների ծրագիրը ներառում է բիզնեսի զարգացման բոլոր փուլերում առանցքային համարվող հինգտարբերթեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ընթացքում կլուսաբանվեն «Բիզնեսի օպտիմալ կառավարում» և «Գործնական մարկետինգ» թեմաները, բայց այդ ցանկը շուտով կընդլայնվի:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանում առաջինն իր ՓՄՁ ղեկավար հաճախորդների համար սկսեց անցկացնել անվճար բիզնես-դասընթացներ: Անցյալ տարվանից այդ դասընթացներին կարող են մասնակցել նաև այն ՓՄՁ ղեկավարները, որոնք չեն հանդիսանում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդը: 2016 թվականի առաջին դասընթացը տեղի ունեցավ փետրվարի 23-26-ին, իսկ 2015-ի վերջին դասընթացը տեղի էր ունեցել նոյեմբերին - «Բիզնեսի կառավարման օպտիմալացում » և «Գործնական մարկետինգ» թեմաներով:
«Այս ծրագիրը կոչված է Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների արդյունավետ կառավարման օժանդակմանը: Մասնակիցների տարեցտարի աճող թիվը և ստացվող դրական արձագանքների ավելացումը թույլ են տալիս պնդել, որ ծրագիրը արդյունավետ է, և Բանկը հետամուտ է լինելու դրա զարգացմանն ու շարունակական իրականացմանը»,-իր ելույթում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Փոքր և միջին բիզնեսի օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելել Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Վարկանիշի, 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկային պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը կազմել է 20% կամ մոտ 75 մլն.դոլար: Այդ ոլորտում բանկերի ընդհանուր ներդրումներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաբաժինը հասել է մոտ 6%-ի:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղրի ցանցով բանկը երկրորդն է Հայաստանում: Իր հիմնական հաշվեկշռայիին ցուցանիշներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: