
Արմինֆո. Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2016 թվականի սկզբին կանխատեսված գնահատականներից բարձր էր, հետևաբար կարելի է ասել, որ երկրի տնտեսության համար տարին կլինի հաջող, ինչպես նաև տնտեսական աճի տեմպերը, հակառակ կանխատեսվող ցուցանիշներին, կհատեն 3% սանդղակը: Այսօր երկրի խորհրդարանում նման գնահատականներով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Ըստ Գաբրիելյանի, 2015 թվականին և 2016 թվականի առաջին ամիսներին երկրի տնտեսության կառուցվածքում տեղի են ունենու դրական տեղաշարժեր, առաջին հերթին կապված արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտի կրճատման հետ, ներմուծման նվազման և արտահանման ներուժի ավելացման կապակցությամբ: «Երկրի առևտրի հաշվեկշիռը երբեք այդքան հաջող չի եղել, չնայած հասկանալի է, որ ներմուծման նվազումը կախված է սպառման անկումից` ճգնաժամային երևույթների պատճառով, իսկ առաջին հերթին կախված է մասնավոր տրանսֆերտների էական անկումից»,-ընդգծել է փոխվարչապետը: Ըստ նրա կանխատեսումների, տնտեսական աճի տեմպերը կայուն կլինեն նաև 2017 թվականին, հնարավոր է նաև`2018-ին, չնայած եռամյա հորիզոնում կանխատեսումներ անելը ճիշտ չի համարում: Պատասպանելով պատգամավորների հարցերին, Գաբրիելյանը խորհուրդ է տվել սպառման և համախառն պահանջարկի նվազման փաստը չխառնել տնտեսական աճի հետ:
ՀՀ Կենտրոնական բանկը 2016 թվականի համար կանխատեսում է երկրի տնտեսական աճի դանդաղում, մինչև 1.5-2.6%, նախկինում կանխատեսված` 1.6-2.7% փոխարեն: Կանխատեսումն իրականացվել է 2016 թվականի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում: Սակայն, 2017 թվականին ԿԲ ակնկալում է տնտեսական աճի արագացում, կապված ներդրումների և արտահանման խթանման, արտաքին տնտեսական իրավիճակի աստիճանաբար բարելավման և իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ կառավարության ծրագրի արդյունավետ իրականացման հետ, ինչի արդյունքում 2017 թվականի վերջին տնտեսական աճը կարող է հասնել 3-4.5%-ի: Նշենք նաև, որ դեպի Հայաստան ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոքը 2015 թվականին նվազել է 24%, մինչև 1.6 մլրդ.դոլար, որի ավելի քան 60% կազմում է Ռուսաստանը: