Շաբաթ, 21 Մայիսի 2016 12:52

Պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագրի փոփոխությունները

Պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագրի փոփոխությունները

Արմինֆո. Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագրի փոփոխությունները, որոնք նախատեսում են անմշակ բնական ալմաստների բացառում համաձայնագրի կարգավորման ոլորտից` ԵԱՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու առնչությամբ: Նաև ամրագրվում է այն նավթամթերքի ցանկը, որոնք Ռուսաստանից Հայաստան են առաքվում առանց ներկրման մաքսատուրքերի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ՌԴ էներգետիկայի փոխնախարար Յուրի Սենտյուրինի ասելով, ներկայում Հայաստանը լիովին միացել է ԵԱՏՄ-ին, ինչի առնչությամբ փոփոխություններ են կատարվում երկու երկրների միջև առևտրի կարգավորման մասով: «Նախ, համաձայնագրի գործողության ոլորտից հանվում են ալմաստների առևտրի հարցերը, քանի որ դրանք կարգավորվում են ԵԱՏՄ շուրջ պայմանագրի ընդհանուր դրույթներով: Ընդ որում, նավթամթերքի, բնական գազի առևտուրը կարգավորվում է, ինչպես և նախկինում, երկկողմ հիմունքով», - ասել է Սենտյուրինը:

Փոխնախարարը հաղորդել է, որ համաձայնագրից հանվում է նաև պայմանականորեն Հայաստանի պետական պարտքում հաշվառվող Ռուսաստանին թերի վճարած արտահանման տուրքերի տեղափոխման հնարավորության մասին դրույթը և, համապատասխանաբար, պետական պարտքի մասին դրույթը:  Նաև նախատեսվում է ճշտել այն նավթամթերքների ցանկը, որոնց նկատմամբ շարունակում է գործել առանց մաքսատուրքի մատակարարումների ռեժիմը, և այնտեղ ավելացնել հեղուկ նավթի պարաֆինը:

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին: