.jpg)
Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգի հաճախորդը բազան 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմված էր 2 283 614 ֆիզիկական և 76 649 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ընդհանուր առմամբ 2 360 263 հաճախորդները Հայաստանի բանկերում ունեցել են 4 301 495 հաշիվներ, որտեղ 4 124 168 - ը կազմել են ֆիզիկական անձանց հաշիվները, իսկ 177 327 – ը` իրավաբանական անձանց հաշիվները:
Ըստ աղբյուրի, տարեկան կտրվածքով հաճախորդների բազան Հայաստանի բանկերում համալրվել է 4% -ով կամ 90 680 հաճախորդով: Ընդ որում, բանկային հաշիվների թվի աճի տեմպերը գրեթե կրկնակի անգամ գերազանցում են հաճախորդների բազայի աճին: Այսպիսով, 2016 թվականի ապրիլի 1-ին բանկային հաշիվները տարեկան կտրվածքով աճել են 8,2%:
Նշենք, որ Հայաստանի ֆինանսական շուկայում մինչև 2016 թվականի ապրիլը գործում էին 21 բանկեր, բայց Ինեկոբանկի հետ ՊրոԿրեդիտ Բանկի և Հայէկոնոմբանկի հետ ԲՏԱ Բանկի միավորումներից հետո այժմ այդ ցուցանիշը կազմում է`19:
RUB | 4.89 | 0.05 |
USD | 381.51 | 0.05 |
EUR | 450.03 | 0.06 |
GBP | 515.61 | 0.07 |
CAD | 279.04 | 0.03 |
JPY | 24.46 | 0.00 |
CNY | 54.46 | 0.08 |
CHF | 484.83 | 0.07 |

