Չորեքշաբթի, 25 Մայիսի 2016 16:41
Ալինա Հովհաննիսյան

Միջազգային Բանկային Խորհուրդն իր հերթական նիստը կանցկացնի մայսի 26-ին, Երևանում

Միջազգային Բանկային Խորհուրդն իր հերթական նիստը կանցկացնի մայսի 26-ին, Երևանում

Արմինֆո. Հայաստանի բանկերի միությունը հանդես է եկել որպես Միջազգային Բանկային Խորհրդի հերթական նիստի նախաձեռնող:, որը տեղի կունենա մայիսի 26-ին, Երևանում:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանի բանկերի միության մամուլի ծառայությունից, միջոցառմանը կմասնակցեն ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիաների ներկայացուցիչները:

Աղբյուրի համաձայն, հիմնական հարցը, որը նիստին ներկայացվում է քննարկման՝ «Տնտեսական ճգնաժամը և ազգային արժույթներն ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում. տատանողականությունն ու փոխազդեցությունը»: Նիստի ընթացքում կկայանա կարծիքների և աշխատանքային փորձի փոխանակում բանկային միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչների միջև: