Չորեքշաբթի, 25 Մայիսի 2016 18:09
Մարիաննա Մկրտչյան

ՌԴ ԴԽ վավերացրել է Հայաստանին նավթի և ալմաստների մատակարարման համաձայնագրի փոփոխությունները

ՌԴ ԴԽ վավերացրել է Հայաստանին նավթի և ալմաստների մատակարարման համաձայնագրի փոփոխությունները

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհուրդը մայիսի 25-ին վավերացրել է Հայաստանին նավթի և ալմաստների մատակարարման համաձայնագրի փոփոխությունները, որով ամրագրվում է Ռուսաստանից առանց մաքսատուրքերի մատակարվող նավթամթերքի վերջնական ցանկը:

Արձանագրությունը փաստաթղթի կարգավորման ոլորտից դուրս է բերել չմշակված բնական ալմաստները, քանի որ Հայաստանը 2014 թվականի մայիսին միացել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին:

Փոփոխություններով ամրագրվել է նաև Ռուսաստանից առանց մաքսատուրքերի Հայաստան մատակարարվող նավթամթերքի ցանկը: Հայկական կողմի խնդրանքով ցանկը համալրվել է պարաֆինով: