Երեքշաբթի, 31 Մայիսի 2016 12:35

Փորձագետ. Շաքարավազի շուկայի հնարավոր մենաշնորհման մասին էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը լավատեսության տեղ չի թողնում

 Փորձագետ. Շաքարավազի շուկայի հնարավոր մենաշնորհման մասին էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը լավատեսության տեղ չի թողնում

Արմինֆո. Շաքարավազի շուկայի հնարավոր մենաշնորհման մասին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությունը լավատեսության տեղ չի թողնում կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Մայիսի 31-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Тransparency International Against Corruption հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Օկտանյանը:

Նրա ասելով, եթե նման նախադեպ լինի, չի բացառվում, որ մյուս ոլորտները նույնպես մենաշնորհվեն` շղթայական ռեակցիայով: «Չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է: Նույնիսկ, եթե ստեղծվի օրինական մենաշնորհ, և ՀԾԿՀ կարգավորի գները, ապա դա կարող է հանգեցնել տվյալ մթերքի դեֆիցիտի շուկայումե, - հայտարարել է փորձագետը:
 
Նա նաև նշել է, որ մեծ հույսեր չի կապում երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու մտադրության վերաբերյալ վարչապետի հայտարարությունների հետ, քանի որ այդ երևույթն արմատախիլ անելու համար անհրաժեշտ են տնտեսական համակարգի փոփոխություններ: Այդ համատեքստում փորձագետը նշել է, որ առայժմ իշխանություն բավականաչափ քաղաքական կամք ունի միայն հայտարարությունների համար, իսկ այդ հայտարարություններին հետևող գործուն քայլեր ինքը դեռ չի տեսել: «Չեմ կարծում, որ պետական կառույցների մեքենաների կրճատումը նպատակ է և խնդիրների լուծումե, - ընդգծել է փորձագետը:
 
Նախօրեին լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չէր բացառել շաքարավազի ներմուծման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը` Ախուրյանի շաքարի գործարանի լրիվ հզորությամբ շահագործմանն օժանդակելու համար: Մինասյանը նաև խոստովանել էր, որ չի տեղավորվում հանրապետությունում մենաշնորհների բացահայտման համար վարչապետի նշած 3-շաբաթյա ժամկետում և մտադիր է դիմել կառավարությանն ու լրացուցիչ ժամանակ խնդրել:
 
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահնամյանը հայտարարել էր, թե մտադիր է հասարակաքաղաքական քննարկումներ անցկացնել` առկա խնդիրների լուծումը գտնելու նպատակով: Նա նաև հայտարարել էր, որ մտադիր է արդյունավետ պայքար սկսել ընդդեմ կոռուպցիայի և մենաշնորհների, ինչպես նաև կրճատել ապարատի ծախսերը, և համապատասխան հանձնարարություններ էր տվել նախարարություններին ու գերատեսչություններին: Փետրվարի 12-ին համանման հայտարարությամբ հանդես էր եկել նախագահ Սերժ Սարգսյանը, որը հայտարարել էր, թե ժամանակն է շատ բան փոխել: Միևնույն ժամանակ, Հայաստանի  շատ գործընկերներ, այդ թվում` ԵՄ-ն և ՄԱՆ-ը, արդեն հայտարարել են, որ մտադիր չեն ֆինանսական աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի համար, քանի դեռ որոշակի և զգալի արդյունքներ չեն տեսել: