Արմինֆո. Եվրոբանկի կողմից Հայաստանի ՓՄՁ ոլորտում 2013 թվականին բացահայտված պրոբլեմներն արդիական են նաև այսօր: Մայիսի 31-ին տնտեսական լրագրողների և Kondard Adenauer Stiftung ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ՎԶԵԲ ձեռնարկատիրության աջակցման բաժնի ղեկավար Գևորգ Պողոսյանը:
Այսպես, 2013 թվականին բացահայտված հիմնական պրոբլեմների շարքում նա նշել է ֆինանսական մատչելիության բացակայությունը, ինչպես նաև մաքսային սահմանափակումները և հարկային վարչարարությունը: Փորձագետը նշել է, որ այդ պրոբլեմների առկայությանը նպաստում է շուկայի մենաշնորհայնացվածությունը, ինչըն ահավասար պայմաններ է ստեղծում ՓՄՁ սուբյեկտների համար:
Նշելով, որ ՓՄՁ ոլորտի սուբյեկտների 85% զբաղված է առևտրով, Գ.Պողոսյան ընդգծել է ստեղծված իրավիճակի կարգավորման կարևորությունը: «ՓՄՁ ոլորտի ձեռնարկությունների նորմալ գործունեության համար անհրաժեշտ է արգելել հիպերմարկետների շինարարությունը քաղաքի կենտրոնական մասում կամ բնակելի շրջաններում»,-առաջարկել է նա: Ըստ ՎԶԵԲ ներկայացուցչի, այս հարցը պետք է դառնա կառավարության հետ քննարկումների առարկա, ինչի արդյունքում կիրականացվեն մի շարք ծրագրեր, որոնք կնպաստեն մենաշնորհների աստիճանաբար վերացմանը Հայաստանի շուկայից:
Նշենք, որ այսօր Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, կա մոտ 70 հազար ՓՄՁ ոլորտի սուբյեկտ, որից 58 հազարը հանդիսանում է միկրո և փոքր, իսկ 10 հազարը`միջին ձեռնարկություն: ՓՄՁ-ների մասնաբաժինը երկրի ՀՆԱ կառուցվածքում 2015 թվականին նվազել է 30% (նախորդ տարի`42%), իսկ հատվածն ապահովում հարկային եկամուտների միայն 6%-ը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |