
Արմինֆո. Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը Հայաստանում 2016-ի հունվար-ապրիլին կազմել է 2566.6 մլն կՎտժ, տարեկան աճը`3,5%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներ, միայն ապրիլին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5.6%, մինչև 643.1 մլն կՎտժ:
2016 թվականի հունվար-ապրիլին ՋԷԿ-երը 2.8% կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը, մինչև 765.1 մլն կՎտժ, ՀԷԿ-երն ավելացրել են 15.7%, մինչև 736.2 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն ավելացրել է 1%, մինչև 1064.5 մլն կՎտժ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 51.3 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան անկումը`26.8%: Այլ աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 0.8 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը` 52.9%:
Նշենք, որ 2015-ին Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր ընդամենը 0.6%, մինչև 7798.2 մլն կՎտժ, իսկ միայն դեկտեմբերին`9%: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 14,8%, ՀԷԿ-երն ավելացրել էին 10.7%, ՀԱԷԿ-ը`13,1%, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել էր 10.4%:
RUB | 4.90 | 0.01 |
USD | 381.47 | -0.04 |
EUR | 449.14 | -0.89 |
GBP | 514.56 | -1.05 |
CAD | 278.81 | -0.23 |
JPY | 24.39 | -0.07 |
CNY | 54.44 | -0.02 |
CHF | 483.12 | -1.71 |

