Ուրբաթ, 3 Հունիսի 2016 19:39
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գներն իջել են 0.4%

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները երեք շաբաթ անընդմեջ ցուցադրում են վայրընթաց դինամիկա, արագացնելով անկումը 2.1%-ից մինչև 4% (ընթացիկ շաբաթ): Թանկարժեք մետաղների գների վայրընթաց դինամիկային ամենից շատ նպաստում է պալադիումը, որի գնի անկումը շաբաթական կտրվածքով արագացավ` 3.3%-ից մինչև 6.1%, իսկ մյուս թանկարժեք մետաղների գների անկումը տեղի ունեցավ ավելի չափավոր:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, մայիսի 30-ից հունիսի 5-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 18902,56 դրամ (շաբաթվա անկումը` 2.8%), արծաթ – 250.38 դրամ է (շաբաթվա անկումը`3.6%), պլատինիում – 15376.25 դրամ (շաբաթվա անկումը`3.3%), պալադիում - 8328,40 դրամ (շաբաթվա անկումը`6.1%):