Հինգշաբթի, 9 Հունիսի 2016 15:28

ArCa համակարգի վճարային քարտ ունեցող Beeline բաժանորդները կկարողանան օգտվել քարտերից իրենց բջջային հեռախոսների միջոցով

ArCa համակարգի վճարային քարտ ունեցող Beeline բաժանորդները կկարողանան օգտվել քարտերից իրենց բջջային հեռախոսների միջոցով

Արմինֆո. «Արմենիան Քարդե ՓԲԸ-ն Beeline-ի և «Նիկիտա Մոբայլե-ի հետ համատեղ հայտարարում են USSD ArCa ծրագրի գործարկման մասին:

 

Ծրագրիը նախատեսված է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդների և ArCa  համակարգի բանկերի քարտապանների համար, ովքեր, իրենց բանկում քարտի համարին կցելով Beeline բջջային համարը, հնարավորություն կստանան իրականացնել մի շարք գործառնություններ «Արմենիան Քարդե ՓԲԸ-ի կողմից տրամադրված պարզ և հարմար USSD ինտերֆեյսի միջոցով:

 

Մասնավորապես, քարտապանները կկարողանան իրական ժամանակում օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչև 5 գործառնությունների քաղվածքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արգելափակել քարտը օրվա ցանկացած ժամի:

 

«Beeline-ը մշտապես փորձում է այպես անել, որ հաճախորդների համար լինի պարզ և հարմար: Այս հարցում մենք չենք սահմանափակվում սեփական սակագնային փաթեթներով ու ծառայություններով և մեր գործընկերների հետ համատեղ ձգտում ենք բաժանորդներին առաջարկել նոր ծառայություններ, որոնք կլինեն օգտակար և հարմար: Մենք վստահ ենք, որ USSD ArCa նորարարական ծառայությունը զգալիորեն կհեշտացնի բանկային հաշվով կամ քարտով գործառնությունների գործընթացը հաճախորդի համար` անկախ ժամից և հեռավորությունիցե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

«Մեր առջև դրված էր բարդ առաջադրանք ինտեգրելու USSD մենյուն Beeline բաժանորդների համար և «Արմենիան Քարդե ՓԲԸ գործառնական կենտրոնի հետ: Մենք հաջողությամբ լուծեցինք մեր առջև դրված խնդիրները: Սա մեր ոչ առաջին նման ծրագիրն է, և մենք հույս ունենք, որ ապագայում մեզ սպասում են նմանաատիպ հետաքրքիր խնդիրներ, որոնք մենք կլուծենք` օգտագործելով մեր ստեղծագործական և տեխնիկական ներուժը՚,- նշել է «Նիկիտա Մոբայլե ՍՊԸ գլխավոր տնօրեն Արա Յագդջյանը:  

 

«Beeline-ն առաջինն արձագանքեց մեր նոր գաղափարին և ծառայությանը, ինչի համար մենք շնորհակալ ենք ընկերությանը: Վստահ եմ, որ ծառայության գործարկումից հետո քարտապանները կգնահատեն դրա առավելությունները, և այն կընդլայնվի այլ բջջային օպերատորների միանալու հաշվին: Իսկ Beeline-ն արժանիորեն կվայելի առաջամարտիկի հաջողության պտուղները՚, - նշել է «Արմենիան Քարդե ՓԲԸ գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը։

 

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել *116# USSD-հրահանգը և հետևել մենյուի հրահանգներին` առաջարկված ցանկից ընտրելով անհրաժեշտ ծառայությունները: Նշենք, որ USSD ArCa ծառայությունը հասանելի է ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ դրանից դուրս` ռոումինգի ակտիվացման դեպքում: Beeline նույն համարին կարելի է ամրագրել ArCa համակարգի բանկերի մի քանի քարտ:  Ծառայությանը միանալու համար քարտապանը պետք է դիմի իրեն սպասարկող բանկ։