Հինգշաբթի, 9 Հունիսի 2016 18:40
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գները 4%-ից իջել են մինչև 1.4%

Հայաստանում թանկարժեք մետաղների գները 4%-ից իջել են մինչև 1.4%

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները շարունակում են ընկնել, բայց ավելի դանդաղ տեմպերով: Այսպես, ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գներն իջել են 1.4%, նախորդ շաբաթվա 4% փոխարեն: Թանկարժեք մետաղների գների դանդաղ նվազմանը նպաստեղ պալադիումը, վայրընթաց տրենդը կտրուկ փոխարինելով վերընթաց տրենդով, իսկ ոսկու, արծաթի և պլատինի գներն իջել են աննշան չափերով:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, հունիսի 6-ից 12-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 18696,93 դրամ (շաբաթվա անկումը` 1.1%), արծաթ – 246.20 դրամ է (շաբաթվա անկումը`1.7%), պլատինիում – 14920.25 դրամ (շաբաթվա անկումը`3%), պալադիում - 8351,71 դրամ (շաբաթվա աճը`0.3%):