
Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ՝ «ԱՍԿԵ Գրուպե ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016թ. հուլիսի 15-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Ընկերության նպատակն է համալրել մետաղյա աղեղային հալման վառարանով, պողպատյա ամրաններով աղացման գնդեր արտադրելու համար, որի համար նախատեսում է իրականացնել շուրջ 2.5 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ, որից մոտ 2 մլրդ ՀՀ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 32 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 180, 2017թ.- 200 և 2018թ.-220 հազար դրամ:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

