Արմինֆո. 2016 թվականի մայիսի-ի դրությամբ Հայաստանում կարողացել է աշխատանքի ընդունվել 832 քաղաքացի (տարեկան աճը` 15.6%), կամ աշխատանք փնտրողների ընդհանուր թվի 0.8%-ըորոնց թիվն այդ օրվա դրությամբ կազմել է 94.8 հազար մարդ, տարեկան աճը`16,2%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում մինչև 2016 թվականի մայիսը հասել է 80.7 հազարի, տարեկան աճը` 8,7%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21,7% -ի փոխարեն: Այդ թվում կանայք կազմել են 54.7 հազար (տարեկան աճը`5.6%) իսկ տղամարդիկ` 25.9 հազար (տարեկան աճ`15,8%):
Գործազուրկների մեջ առաջատարն է մայրաքաղաքը` 14 հազար քաղաքացի, որին հաջորդում են`Շիրակի մարզը - 13.8 հազար, Լոռու մարզը - 11.1 հազար և Կոտայքի մարզը - 8.3 հազար մարդ:
Մինչև 2016 թվականի մայիսը գործատուների կողմից ներկայացվել է աշխատատեղի 1997 հայտ (տարեկան աճը`19.8%), իսկ մեկ թափուր տեղի բեռնվածությունը կազմել է 47 մարդ (տարեկան աճը`4,1%):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նորացված կանխատեսման, Հայաստանում գործազրկության մակարդակը 2016 թվականին կկազմի 18,1%, կանխատեսված`18,2% փոխարեն, հաջորդելով ամենամյա 0.2% նվազումներով 2017-2018 թվականներին: 2016 թվականին նվազագույն աշխատավարձի աճ չի նախատեսվում:: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գործազրկության մակարդակը Հայաստանում երեք տարում 16,2% -ից աճել է մինչև 18,5%, 2015 թվականին` 18,5%, 2014-ին`17.6%, իսկ 2013-ին`16.2%:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

