Արմինֆո. Հաճախորդների բազան Հայաստանի բանկային համակարգում 2016 թվականի ապրիլի 1-ին կազմված է եղել 2 300 214 ֆիզիկական և 76 951 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր առմամբ, 2 377 165 բաժանորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4,344,714 հաշիվներ, որոնցից 4 166 014 – ը կազմել են ֆիաիկական անձանց, իսկ 178.700 – ը` իրավաբանական անձանց հաշիվները:
Ըստ աղբյուրի, Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան տարեկան կտրվածքով համալրվել են 4.2% -ով կամ 107 582 հաճախորդով, մինչդեռ բանկային հաշիվների թվի աճի տեմպերը գրեթե երկու անգամ գերազանցում են հաճախորդների բազային: Այսպես, 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկային հաշիվների թիվը տարեկան կտրվածքով աճել է 9.2%:
Նշենք, որ Հայաստանի ֆինանսական շուկայում մինչև 2016 թվականի ապրիլը գործում էին 21 բանկեր, բայց Ինեկոբանկի հետ ՊրոԿրեդիտ Բանկի և Հայէկոնոմբանկի հետ ԲՏԱ Բանկի միավորումից հետո այժմ գործում են 19 բանկեր:
RUB | 4.84 | -0.02 |
USD | 381.46 | -0.09 |
EUR | 449.97 | -0.14 |
GBP | 515.54 | -0.09 |
CAD | 279.01 | 0.47 |
JPY | 24.46 | -0.01 |
CNY | 54.38 | 0.09 |
CHF | 484.76 | 0.19 |

