Երկուշաբթի, 20 Հունիսի 2016 15:50
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում արտարժույթով վարկերը 2016 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմել են 66,5%

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում 2016 թվականի մայիսի 1-ի դրությամբ առյուծի բաժինը կազմել է արժութային բաղադրիչը - 66,5% կամ 1.320 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով աճը`4%: Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով վարկավորման ծավալը կազմել է 33.5% կամ 665.7 մլրդ դրամ, տարեկան աճը`3,7%:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային վարկավորման ընդհանուր ծավալը մինչև 2016 թվականի մայիսը տարեկան կտրվածքով  աճել է 3.2%, կազմելով 2.144 տրլն. դրամ: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով ավելացել են 3.9%, մինչև 1.986 տրլն դրամ:

Երկարաձգված և ժամկետանց վարկերի մասնաբաժինը մինչև 2016-ի մայիսը համապատասխանաբար կազմել են` 5.19%, (2015-ին `6.02%) և 2.16% (2015-ին `1.93%): Տարեկան կտրվածքով ժամկետանց վարկերի ծավալն ավելացել է 15,4%, մինչև 46.4 մլրդ դրամ, իսկ երկարձգված վարկերի ծավալը նվազել է 11%, մինչև 111.3 մլրդ դրամ:

Ըստ վիճակագրական տվյալների, ՀՀ դրամով վարկերի միջին տոկոսադրույքը 2016 թվականի ապրիլին կազմել է 17.94% (նախորդ տարի` 17.05%): ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2016 թվականի ապրիլի 29-ին 478,61 դրամ / $ 1: