
Արմինֆո. Ժամկետանց վարկերի ծավալը Հայաստանի բանկերում տարեկան կտրվածքով աճել է 15,4%, 2016 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմելով 46.4 մլրդ դրամ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, միևնույն ժամանակ, երկարաձգված վարկերի ծավալը նվազել է 11%, մինչև 111.3 մլրդ դրամ:
Ժամկետանց վարկերի մասնաբաժինը հաշվոտու օրվա դրությամբ կազմել է 2.26%, (նախորդ տարի` 1.93%), իսկ երկարաձգված վարկերի մասնաբաժինը`5,19% (նախորդ տարի`6.02%):
Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերը կազմել են 54.3% կամ 25.2 մլրդ.դրամ, իսկ մնացած 45.7% - ը կազմել են երկարաժամկետ վարկերը` 21.2 մլրդ դրամ:
Իսկ երկարաձգված վարկերի կառուցվածքում առյուծի բաժինն ընկնել է երկարաժամկետ վարկերին` 78,4% կամ 87.2 մլրդ դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի մասնաբաժինը կազմել է 21,6% կամ 24 մլրդ դրամ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 3,9%, մինչև մայիսի 1-ը կազմելով`1.986 տրլն. դրամ, իսկ ժամկետանց և երկարաձգված վարկերի հետ միասին` 2,1 տրլն դրամ: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 29.04.2016թ. դրությամբ կազմել է 478,61 դրամ/$ 1):
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

