Չորեքշաբթի, 22 Հունիսի 2016 17:26
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ԿԲ, «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել

ՀՀ ԿԲ, «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել

Արմինֆո. Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի, «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի  և «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, թոխըմբռնման հուշագրով «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը ֆինանսավորում կտրամադրի միաժամանակ ՀՖՀՀ և Ժան Մուլեն 3 համալսարաններում ուսանող այն ասպիրանտին, որը հետազոտություններ է իրականացնում բանկային և ֆինանսական իրավունքի ոլորտում:

 

Ըստ աղբյուրի, հուշագրի ստորագրումը և ֆինանսական և բանկային իրավունքի առաջին ասպիրանտուրայի ստեղծումը խոշոր ներդրում է ՀՀ ֆինանսական և բանկային համակարգի ապագայում: Այն բացառիկ հնարավորություն է ստեղծում ֆինանսական և բանկային ոլորտում զարգացնելու ՀՀ գիտական ներուժը և հետագայում Հայաստանում ներդնելու միջազգային լավագույն փորձը: Հուշագրի ստորագրումը ՀՀ ԿԲ-ի, «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի  և «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի գործակցության կարևոր նվաճումն է, ասված է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ: