Չորեքշաբթի, 29 Հունիսի 2016 15:26
Էմմանուիլ Մկրտչյան

ՀԲ պատրաստել էր Հայաստանի լեռնահումքային արդյունաբերության կայուն զարգացման գծով իր առաջարկները, բայց մասնագեները այն համարեցին «ոչ պիտանի»

ՀԲ պատրաստել էր Հայաստանի լեռնահումքային արդյունաբերության կայուն զարգացման գծով իր առաջարկները, բայց մասնագեները այն համարեցին «ոչ պիտանի»

Արմինֆո. Լեռնահումքային արդյունաբերության կարգավորման ոլորտում Հայաստանը պետք է վարի նախաձեռնողական քաղաքականություն: Նման եզրակացության են հանգել Համաշխարհային բանկի մասնագետները, ոլորտի վերափոխման գործընթացի իրենց առաջարկները պատրաստելով «խնդիրներ/հարցեր» ձևաչափով, որոնցում հատուկ նշանակություն է տրվում, այսպես կոչված, պատմական պոչամբարների կառավարմանը, որոնք կրում են բնապահպանական և սոցիալական կարևորագույն բեռնվածություն:

 

Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած շնորհանդեսի ընթացքում ՀԲ բնապահպանական հարցերի գծով փորձագետ Սայմոն Պոն նշել է, որ պոչամբարների կառավարման պրոբլեմը Հայաստանում շատ սուր է դրված և հեռու է ներկայիս միջազգային փորձով ընդունված չափանիշներից, ինչն էլ բերում է լեռնահումքային թափոնների բարձր ազդեցությանը տարածաշրջանի բնապահպանական և առողջապահական միջավայրի վրա: Ըստ մասնագետի, Հայաստանի ներկայիս օրենսդրությունը գրեթե չի արձագանքում այս պրոբլեմին, իսկ լեռնահումքային ընկերությունների վճարներն այնքան փոքր են, որ ոչ մի կերպ չեն նպաստում պրոբլեմի լուծմանը: Պոչամբարների վերամշակման և մաքրման համար, որպես կանոն, չեն բավականացնում պետական միջոցները, իսկ ձեռնարկություններն ավելի շուտ նախընտրում են ազատվել ոչ մեծ վճարներով, քան ներդնել թանկարժեք տեխնոլոգիաներ և դրանով զբաղվել ինքնուրույն:

 

Մինչդեռ, շնորհանդեսի ընթացքում բանավեճ ծագեց հեղինակի և ներկա գտնվող մասնագետների միջև, որոնք փորձագետին մեղադրեցին իրավիճակին տեղյակ չլինելու մեջ: Նրանք նշեցին, որ Հայաստանում չկան այսպես կոչված պատմական պոչամբարներ, իսկ բոլոր պոչամբարներն ունեն տեխնոգեն բնույթ և կարող են ծառայել հետագա վերամշակմանը: Մասնագետները գտնում են, որ ՀԲ առաջարկներն ի վիճակի չեն որևէ բան փոխելու, որ դա անիմաստ խոսակցություն է: Բոլոր հսկայական պոչամբարները, ըստ հայ մասնագետների, ստեղծվել են տասնամյակներով, քանի որ ԽՍՀՄ-ում չկար հանքանյութի խորքային վերամշակման տեխնոլագիա: Այժմ այն կա, և անհրաժեշտ են ներդրողներ, որոնք կզբաղվեն տեխնոգեն թափոնների հետ կապված խնդիրների լուծումներով, ելնելով սեփական, ինչպես նաև երկրի շահերից:

 

Բացի այդ, ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել էր «Հանուն կայուն զարգացման» Ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը, Հայաստանի պոչրամբարները չեն համապատասխանում միջազգային նորմերին: Փորձագետը նշել էր, որ պոչամբարներն ընդունված կարգով մեկուսացված չեն շրջակա միջավայրից, մասնավորապես, ստորգետնյա ջրերից: «Հետևաբար, տեղի է ունենում թունավորոմ ծանր մետաղներով, ինչպես նաև էկոհամակարգի և կենսաբազմազանության դեգրադացիա: Բացի այդ, լրջորեն տուժում է բնակչության առողջությունը: Պատահական չէ, որ հանքավարերին մոտ գտնվող բնակավայրերում տարածված է անպտղությունը և օնկոլոգիական հիվանդությունները»,-ասել է Դանիելյանը: Բնապահպանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայստանում հանքավայրերի շահագործումն իրականացվում է բաց եղանակով, ինչը բարձրացնում է բնապահպանական ռիսկերը: «Բաց եղանակաով շահագործումն ավելի էժան է, հետևաբար, ավելի ձեռնտու է լեռնահումքային ընկերություններին: Տվյալ պարագայում միջազգայհին կորպորացիաների և Հայաստանի որոշ խմբերի ֆինանսական շահերը գերադասվում են համազգային շահերին»,-ընդգծել է նա:

 

Ըստ ՀՀ ԱԻՆ տվյալների, Հայաստանում կա 19 պոչամբար, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 1400 հա: