
Արմինֆո. Առէկսիմբանկի և Ria Money Transfers համակարգի միջև անցկացվող համատեղ ակցիայի շրջանակներում հուլիսի 1-ից 50%-ով կրճատվում է դեպի Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա իրականացվող փոխանցումների միջնորդավճարը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ միջնորդավճարը կկազմի փոխանցվող գումարի 1%-ը: Ակցիան կգործի մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:
Առէկսիմբանկի Գովազդի և մարքեթինգի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանի խոսքերով` ակցիայում մասնակցելով հաճախորդները կստանան լրացուցիչ հնարավորություններ, քանի որ բանկը ընդյալնել է ակցիայի մասնակից երկրների ցանկը` ընդգրկելով Ռուսաստանը և Ղազախստանը:
Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ նաև «MONEYGRAM», «ANELIK», «UNISTREAM», «SIGUE MONEY TRANSFER», «КОНВЕРС ТРАНСФЕР» համակարգերով, «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

