
Արմինֆո. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19480 կգ բրոյլեր տեսակի հավի սառեցված միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է կազմակերպության մամուլի ծառայությունից, սահմանային վերահսկողության շրջանակներում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Դոնմալ ՍՊԸ-ի կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ բեռը ՄԱՖԱՄ, ախտածին, ա/թ սալմոնելաներ և լիստերիա ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:
Նկատի ունենալով վերոնշյալը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն վերաարտահանել:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

