Ուրբաթ, 1 Հուլիսի 2016 18:11
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում էժանացել են ոսկին և պլատինը, և գրեթե նույնքան թանկացել պալադիումը, արդյունքում` քանկարժեք մետաղների գներն իջել են ընդամենը 0.1%

Հայաստանում էժանացել են ոսկին և պլատինը, և գրեթե նույնքան թանկացել պալադիումը, արդյունքում` քանկարժեք մետաղների գներն իջել են ընդամենը 0.1%

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճը նախորդ շաբաթ կտրուկ դանդաղել էր` 3.4%-ից մինչև 0.2%, իսկ ընթացիկ շաբաթ` ընդամենը 0.1%, ինչը պայմանավորված էր ոսկու և պլատինի էժանացումով, պալադիումի գրեթե նույնքան թանկացումով և արծաթի գնի պահպանումով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, հունիսի 27-ից հուլիսի 3-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19597,74 դրամ (շաբաթվա անկումը` 0.9%), արծաթ – 267.05 դրամ է (առանց շաբաթական փոփոխության), պլատինիում – 14961.31 դրամ (շաբաթվա անկումը`0.8%), պալադիում - 8416,03 դրամ (շաբաթվա աճը`3.1%):