
Արմինֆո. «Արմենալ» գործարանը 2016 թվականի հունվար-մայիսին 4.4% կրճատել է ալյումինե փայլաթիթեղի տարեկան արտադրությունը, մինչև 12.4 հազար տոննա, նախորդ տարվա 9.8% աճի համեմատ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, միայն մայիսին Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել է 4.8%, մինչև 2.5 հազար տոննա:
2016-ի ապրիլի վերջին ալյումինե գլանվածքների արտադրության ծավալը կազմել է 3 հազար տոննա, ինչը 33.3% ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, նախորդ տարվա 2.3 անգամ աճի համեմատ:
Հայկական ալյումինե փայլաթիթեղը հիմնականում արտահանվում է Եվրոպա, որտեղ արտահանումը 2015-ին ավելացել է 4,5 անգամ: Առաքումներ են կատարվում նաև ԱՄՆ: Նոր շուկաների յուրացումն ուղեկցվեց 2.7 անգամ ավելի աշխատատար, բայց 15% ավելի բարակ փայլաթիթեղի արտադրությամբ: 2015-ին ընկերությունում հաջողությամբ իրականացվեց արդիականացման և տեխնիկական վերազինման ծրագիրը:
Հիշեցնենք, որ ԱՐՄԵՆԱԼ գործարանն ստեղծվել է 2000 թվականին, Քանաքեռի ալյումինի գործարանի բազայի վրա, հանդիսանում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը և ալյումինեփայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Գործարանը գտնվում ՌՈՒՍԱԼ-ի կազմում և «Սայանալ», «Ուրալսկայա ֆոլգա» և «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության Փաթեթավորման բաժանմունքը:
 RUB | 4.74 | 0.01 | 
 USD | 382.55 | 0.00 | 
 EUR | 440.12 | -0.35 | 
 GBP | 500.15 | -2.10 | 
 CAD | 271.87 | -0.49 | 
 JPY | 24.91 | 0.10 | 
 CNY | 53.69 | -0.03 | 
 CHF | 473.34 | -0.29 | 

