
Արմինֆո. Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև ավտոտրանսպորտային հաղորդակցության բացումը հնարավոր կդառնա հուլիսի 20-ից ոչ շուտ, տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ Հյուսիս-կովկասյան դաշնային կենտրոնը՝ կապելով դա մինչ այդ ամսաթիվը ճանապարհի վերականգնումը շարունակելու վրացական կողմի ծրագրերի հետ:
Ինչպես նշվում է գերատեսչության պաշտոնական կայքում, մինչև հուլիսի 20-ը Ռազմավիրական ճանապարհը փակ կմնա: Բնակչությանը խորհուրդ է տրվում չերթևեկել ՙՎերին Լարս՚ անցակետով՝ օգտվելով այլընտրանքային ուղիներից:
ՙԿազբեկ-Վերին Լարս՚ անցակետով տրանսպորտի երթևեկությունը նախատեսվում էր վերսկսել հուլիսի 4-ին, սակայն, հորդառատ անձրևների պատճառով, ճանապարհի բացումը հետաձգվել է: Ինչպես հայտարարել են Վրաստանի տրանսպորտի նախարարությունում, Կովկասի գլխավոր տրանսպորտային մայրուղին չի բացվի, քանի դեռ սողանքների և սելավների վտանգ կա:
Մինչդեռ օդերևութաբաններն առաջիկա օրերին լավ եղանակ չեն խոստանում: Նրանց տվյալներով, հուլիսի 4-7-ն Արևելյան Վրաստանում հորդառատ անձրևներ են սպասվում, որոնք կարող են սողանքների և սելավների պատճառ դառնալ: ՙՀաշվի առնելով այս կանխատեսումը, խուսափելու համար հնարավոր ռիսկերից՝ այդ Դարյալի կիրճի այդ ճանապարհահատվածով երթևեկության սահմանափակման վերաբերյալ որոշում է կայացվել՚,-տեղեկացնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը:
Հունիսի 23-ին Ռազմավիրական ճանապարհը հեղեղումների հետևանքով փակվել է, ինչի արդյունքում շրջափակման մեջ էին հայտնվել 200 բեռնատար, 40 մարդատար մեքենա և 225 մարդ: Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս՚ անցակետով անցնում է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ցամաքային ճանապարհը:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

