Արմինֆո. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Վրաստանի կառավարության ղեկավարի հետ Թբիլիսիում քննարկել է դեպի Ռուսաստան այլընտնանքային ճանապարհների բացումը, շրջանցելով Վերին Լարսը: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այլընտնանքային ճանապարհների բացման հնարավորությունը, որոնք կարող են Հայաստանը կապել Ռուսաստանին, բացի ներկայիս ռազմավրացական ճանապարհից: Վրաստանի վարչապետը և Գագիկ Բեգլարյանը քննարկել են միջազգային ստանդարտներին համապատասխան տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման հարցեր: Հայտարարվել է ճանապարհների մի քանի այլընտրանքային տարբերակ: Առաջինը դա Արևելք-Արևմուտք Ե-60 արագընթաց մայրուղին է: 2014 թվականին այն ընդլայնվել է Վրաստանի կառավարության որոշմամբ, բացվել է Քութայիսին շրջանցող 32 կմ երկարությամբ նոր ճանապարհը, որը Եվրոպան միացնում է Ասիային:
«Որպես օպտիմալ տարբերակ քննարկվել է նաև Ռուսթավի-Սադախլո-Գեգութի ուղղությունը, ինչպես նաև Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս և Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ավտոմայրուղիները»,-ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Հայաստանը Վրաստանի և Ռուսաստանի հետ բանակցում է հայկական բեռները Հարավային Օսիայով տեղափոխելու այլընտրանքային այլ ճանապարհ բացելու ուղղությամբ: «Ներկայիս դրությամբ կա Հարավային Օսիայով ընթացող ճանապարհը բացելու հնարավորություն: Ճանապարհը գտնվում է լավ վիճակում»,-լրագրողներին ասել էր նախարարը, նշելով, որ ընթանում են սինխրոն բանակցություններ`Թբիլիսիի և Մոսկվայի հետ, քանի որ «տվյալ պահին Հայաստանից շատ քիչ բան է կախված»:
Նշենք, որ հունիսի 23-ին տեղի ունեցած սողանքների հետևանքով փակվեց Վերին Լարսի անցակետը, ինչը Հայաստանին ստիպում է փնտրել այլընտրանքային ճանապարհներ, որպեսզի նշված անցակետը Ռուսաստանին միացնող միակ ճանապարհը չլինի երկրի համար:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |