
Արմինֆո. Հայկական «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը ձեռնարկությունը նախատեսում է հագուստ արտադրել իտալական «Լամբորջինի» ընկերության համար: Այս մասին հուլիսի 7-ին Երևանում ընթացող`«Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» խորագրով համաժողովում հայտարարել է ընկերության ղեկավար Մարատ Մովսիսյանը:
Նրա խոսքով, հիմնական սարքավորումները ներմուծվել են Իտալիայից: Ձեռնարկությունը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը եվրոպական բիզնես-ասոցիացիաների հետ և ընդլայնել իր արտադրանքի արտահանման աշխարհագրոթյունը: Նա հայտարարել է, որ տեղական բիզնեսի զարգացման և արտահանման հարցումյ պրոբլեմներ և խոչընդոտներ չի տեսնում: «Ներկայումս աշխատում ենք արտադրական հզորությունների ավելացման ուղղությամբ`արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով: Արտադրանքի 80%-ը նախատեսում ենք արտահանել ԵԱՏՄ երկրներ, 20%-ը` ԵՄ»,-տեղեկացրել է Մովսիսյանը:
Նշենք, որ Ալեքս Տեքստիլ ձեռնարկությունը կիսագուլպաների արտադրություն է սկսել 2015 թվականից, իսկ 2016-ին սկսել է մանկական հագուստի արտադրություն: Արտադրանքի առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է Ռուսաստան «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնի պատվերով: Արտադրվող մանկական հագուստը ներկայումս միայն արտահանվում է, իսկ առաջիկայում, արտադրական հզորությունների ավելացումից հետո, այն կսկսվի իրացվել նաև ներքին շուկայում:
RUB | 4.72 | 0.01 |
USD | 382.09 | -0.43 |
EUR | 442.04 | -0.69 |
GBP | 501.45 | -1.10 |
CAD | 272.59 | -0.05 |
JPY | 24.67 | -0.13 |
CNY | 53.68 | -0.05 |
CHF | 477.91 | 0.95 |

