Հինգշաբթի, 7 Հուլիսի 2016 19:33
Նաիրա Բադալյան

Իտալացի գործարար. Հայաստանում ներդրողների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ

Իտալացի գործարար. Հայաստանում ներդրողների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ

Արմինֆո. Իտալիայի բիզնես միջավայրի ներկակացուցիչները երբեք չեն հետաքրքրվել միայն առևտրի ոլորտով, քանի որ միայն առևտուրը մեկ երկրում չի կարող հրստություն ստեղծել ազգի համար: Այս մասին հուլիսի 7-ին Երևանում ընթացող`«Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» խորագրով համաժողովում հայտարարել է իտալական Բերգամո քաղաքի ներկայացուցիչ Ֆիլիպո Դուցիոնին:

 

Իտալական «Politaly» ընկերության ղեկավար Ֆիլիպո Դուցիոնիի խոսքով, նրանք Հայաստան են ժամանել կարգավորելու ճանապարհային շինարարությունը: «Մեկուկես տարի զբաղվեցինք բացառապես ճանապարհային շինարարությամբ: Իսկ հետո փորձեցինք տնտեսության մյուս հատվածները»,-պատմում է իտալացի գործարարը, որը Երևանում է արդեն 3 տարի: Արդյունքում, սկսվեց սառեցված «Ամատո» պիցցայի արտադրությունը, որը նախատեսված է նաև Վրաստանի և Ռուսաստանի շուկաների համար: Գործարարը բավականությամբ է նշում, որ իրենք հասան իրենց նպատակին – Հայստանում արտադրել և առավելագույնս արտահանել:

 

Դուցիոնին գտնում է, որ Հայաստանում ներդրողների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Այդ համատեքստում հիմնական պլյուսը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումն է, ինչպես նաև երիտասարդ և որակյալ կադրերի առկայությունը` եվրոպական ստանդարտներին համապատասխանող արտադրանք տալու համար:

 

Ինչ վերաբերվում է համատեղ ձեռնարկույան ստեղծմանը, ինչպես նշել է գործարարնը,դրա համար առայժմ չեն եղել լուրջ նախադրյալներ: Մևնույն ժամանակ, նրախոսքով, դա իրականալի է, մասնավորապես, գործարանային սարքավորումների ոլորտում: Օտարերկրյա բիզնեսի համար ամենամեծ պրոբլեմը գործարարն անվանել է արտադրական նոր մեթոդների ներդրումը:

 

Հուլիսի 7-ին է Եվրոպական բիզնես ասոցիացիան, Հայաստանի բիզնես-հանրության և եվրոպական բիզնես-հանրության հետ համատեղ, օտարերկրյա և տեղական ընկերությունների/ներդրողների համար, կազմակերպել է «Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» խորագրով համաժողովը: