Արմինֆո. ՎԶԵԲ ձեռնարկատիրության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը համոզված է, որ Հայստանի նոր Հարկային օրենսգիրքն ստեղծվում է երկրի հարկային դաշտը պարզեցնելու նպատակով, մասնավորապես, ՓՄՁ համար: Չհերքելով ՀՕ հետ կապված որոշ դրական պահերը, Պողոսյանն արձանագրում է որոշակի խոչընդոտների առկայությունը, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել:
Ինչպս պարզաբանել է Պողոսյանը, Հայստանի ՀՕ ՓՄՁ-ների գործունեությանը խոչընդոտող հոդվածները հիմնականում կապված են առաջարկվող նոր վարչարարական գործիքների, ինչպես նաև շրջանառության հարկի փոփոխության հետ:
Նրա խոսքով, շահաբաժինների հարկումը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների ճանապարհին: «Առանց այն էլ դժվար է ներդրումներ ներգրավել Հայաստան, ելնելով մի շարք գործոններից: Շահաբաբաժինների հարկումը հերթական արգելքը կարող է դառնալ դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների ճանապարհին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Հայաստանի Ազգային ժողովը ձայների 68 «կողմ» 21 «դեմ» և 18 «ձեռնպահ» հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Հարկային օրենսգիրքը: Օրինագծին դեմ արտահայտվեցին բոլոր կուսակցությունները, բացի ՀՀԿ-ից: Անգամ կոալիցիայի անդամ հանդիսացող Դաշակցությունը հայտարարեց, որ համաձայն չէ նախագծին: Օրենսգրքի երկրորդ ընթերցումը նախատեսվում է աշնանը:
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |