Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ներդրման հարցն օրակարգում չկա: Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ, էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության գծով նախարար Թիմուր Սուլեյմենովը, ԵՏՀ ձեռնարկատիրական հարցերի խորհրդակցական կամիտեի 9-րդ նիստում:
Նրա խոսքով, ԵԱՏՄ-ում միասնական արժույթի հարցը ոչ մի համաժողովում և ոչ մի հարթակում չի քննարկվել: Միասնական արժույթի ներդրման մասին չի խոսվում ոչ եվրասիական տնտեսական միության պայմանագրում, ոչ էլ մյուս փաստաթղթերում, նշել է նա: «Մենք պետք է ունենանք մերձեցված ներդաշնակ արժութային կարգավորում, մենք պետք է ապահովենք արժութային սահմանափակումների չկիրառումը փոխադարձ հյաշվարկներում, դուրս գանք ընդհանուր ֆինանսական շուկա, բայց դա վերաբերվում է բանկային համակարգին: Ինչ վերաբերվում է դրամավարկային քաղաքականությանը, այն գտնվում է պետության իրավասության ներքո, և այնքան ժամանակ, քանի դեռ երկրները պատրաստ չեն լինի այն փոխանցել վերազգային մակարդակ, միասնական արժույթը չի կարող կայանալ»,-հայտարարել է Սուլեյմենովը:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

