Ուրբաթ, 8 Հուլիսի 2016 16:02
Նաիրա Բադալյան

Նախարար. 2016 թվականի դեկտեմբերի 1-ից ԵԱՏՄ երկրները կունենան միասնական Մաքսային օրենսգիրք

Նախարար. 2016 թվականի դեկտեմբերի 1-ից ԵԱՏՄ երկրները կունենան միասնական Մաքսային օրենսգիրք

Արմինֆո. 2016 թվականի դեկտեմբերի 1-ից ԵԱՏՄ երկրները կունենան միասնական Մաքսային օրենսգիրք: Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ, էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության գծով նախարար Թիմուր Սուլեյմենովը, ԵՏՀ ձեռնարկատիրական հարցերի խորհրդակցական կամիտեի 9-րդ նիստի շրջանակներում:

Նրա խոսքով, միասնական Մաքսային օրենսգիրքն ամենագլխավոր փաստաթուղթն է` խորության և ընդգրկվածության տեսանկյունից: Փաստաթուղթը կարգավորում է ԵԱՏՄ երկրների միջև մաքսային ողջ իրավահարաբերությունները: «Ակնհայտ է, որ զանազան մոտեցումների, ռիսկերի կառավարման համակարգերի, մաքսային ծառայությունների, և նույնիսկ բիզնեսի նկատմամբ տարբեր հայացքների պայմաններում պետությունների համար շատ դժվար է համաձայանեցնել այդ փաստաթղթերը»,-հայտարարել է Սուլեյմենովը:

Նախարարը հիշեցրել է, որ մայիսի 20-ին Երևանում, ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում, սահմանվեցին փաստաթղթի ընդունման հստակ ժամկետները: «Սահմանվեցին հստակ ժամկետներ, և այդ հանձնարարությունը միանշանակորեն կատարվի: Մինչև դեկտեմբերի 1-ը մենք կունենանք օրենսգիրքը»,-հայտարարել է նա:

Սուլեյմենովը նշել է, որ Հանձնաժողովի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի Օրենսգիրքը լինի լավը, այլ ոչ թե դառնա «թույլ կոմպրոմիսի արդյունք – միայն թե ժամանակին հասցնենք»: «ԵԱՏՄ երկրների բիզնես հանրություններին և ՀՀ կառավարության գործընկերներին կոչ եմ անում, որպեսզի բոլոր ճիշտ և պրոգրեսիվ դրույթները պահպանվեն, ինչպես նաև հնարավորինս զարգացվեն»,-եզրափակել է Սուլեյմենովը: