Երկուշաբթի, 11 Հուլիսի 2016 18:28
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գները շարունակում են արագորեն աճել

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները շարունակում են արագորեն աճել: Այսպես, ընթացիկ շաբաթ 6.1% վերընթաց տրենդ պայմանավորեցին արշաթն ու պլատինը, որոնց գները կտրոկ թռան դեպի վեր, իսկ ոսկու և պալադիոմի գները թուլացրեցին վերընթաց տեմպերը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, հուլիսի 11-17-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 20789,76 դրամ (շաբաթվա աճը` 2.6%), արծաթ – 307.1 դրամ է (շաբաթական աճը` 9.9%), պլատինիում – 16418.24 դրամ (շաբաթվա աճը` 2.4%), պալադիում - 9248,37 դրամ (շաբաթվա անկումը`4.8%):