
Արմինֆո. Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը Հայաստանում 2016-ի առաջին կիսամյակում կազմել է 3606.2 մլն կՎտժ, տարեկան անկումը`4.9%, իսկ միայն հունիսին ավելացել է 4.3%, մինչև 530.7 մլն.լՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի առաջին կիսամյակում ՋԷԿ-երը 22% կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը, մինչև 841.2 մլն կՎտժ, ՀԷԿ-երն ավելացրել են 3.9%, մինչև 1237.5 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն ավելացրել է 0.4%, մինչև 1526.6 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 51.3 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան անկումը`26.8%: Այլ աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 0.9 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը` 57.1%:
Նշենք, որ 2015-ին Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր ընդամենը 0.6%, մինչև 7798.2 մլն կՎտժ, իսկ միայն դեկտեմբերին`9%: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 14,8%, ՀԷԿ-երն ավելացրել էին 10.7%, ՀԱԷԿ-ը`13,1%, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել էր 10.4%:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

