Արմինֆո. ԱրմԻնֆո լրատվական գործակալությունը թսղարկել է իր 50-րդ հոբելյանական «Հայաստանի վարկային կազմակերպությունների Ռենկինգ» ֆինանսական-վերլուծական տեղեկագիրը:
Տեղեկագրի ստեղծման նախաձեռնությունը, որը երկրի վարկային շուկայի մասնակիցներին տալիս է Հայաստանի վարկային, միկրոֆինանսական կազմակերպությունների վիճակի լիակատար պատկերը, սկսվեց իրականացվել 2003 թվականից: Այն ժամանակ վարկային կազմակերպությունների շուկայում գործում էր 6 ընկերություն` ԱԿԲԱ-Լիզինգը, SEF Int-ը, «Էքսպրես-Կրեդիտը», «Ագրոլիզինգը», «Գլաձորը» և «Արֆին» Վարկային միությունը: Իսկ շուկայի մասնակիցների ընդհանուր ակտիվները կազմում էին ընդամենը 3.3 մլրդ.դրամ, վարկային ներդրումները`մի փոքր գերազանցում 2.4 մլրդ.դրամը: Միկրոֆինանսական շուկայի մասնակիցների կազմն ամեն տարի ակտիվորեն աճում էր և 2014 թվականին հասավ 33-ի, որից 29-ը ունիվերսալ կազմակերպություններն են, 3-ը լիզինգային, իսկ 1-ը` վարկային միություն: Վարկերի նկատմամբ պահանջարկի կրճատման և վարկերի չվերադարձր հետ կապված դժվարություններն ստիպեցին 2014-2015 թվականներին շուկան լքել 3 ընկերությունների, և միաձուլման ու միացման միջոցով ստեղծվեց մեկ ընկերություն: Այնուամենայնիվ, այսօր գործող 31 ընկերությունների միագումար ակտիվները կազմում են 316.7 մլրդ.դրամ, իսկ վարկային ներդրումները` 274.1 մլրդ.դրամ:
Հաղթահարելով միջազգային ֆինանսական ճգնաժամի հետևանքները, հիփոթեքային շուկային աջակցելու նպատակով, 2011 թվականին ՀՀ կառավարության և ԿԲ նախաձեռնությամբ շուկայում սկսեցին գործել վերաֆինանսավորող պետական ընկերություններ` «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Մատչելի բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպոթյունները: