Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2016 15:55
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի կապի ոլորտի տարեկան եկամուտները 2016 թվականի առաջին կիսամյակում նվազել են 6.4%, ընդ որում` 6.2% -ը կազմում է հեռահաղորդակցության հատվածի մասնաբաժինը

Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2016 թվականի առաջին կիսամյակում կազմել է 75.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը` 6.4%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր հասույթի մեջ առյուծի բաժինն կազմել է  հեռահաղորդակցության ոլորտը`95% կամ 71.4 մլրդ դրամ, տարեկան անկումը`6.2%:

Ըստ վիճակագրության, միայն 2016-ի հունիսին ոլորտի ընդհանուր հասույթն աճել է 4.4%, կազմելով 13.1 մլրդ. դրամ: Ընդ որում, հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 12.3 մլրդ դրամ, հունիսի աճը`3.9%:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար-հունիսին Հայաստանի կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել էր 81.1 մլրդ դրամ, տարեկան անկումը` 5.4%: Հասույթի ընդհանուր ծավալում 76.8 մլրդ. դրամ է կազմել հեռահաղորդակցության մասնաբաժինը, տարեկան անկումը`6%: