Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն օգոստոսի առաջին շբաթում աճել են 2%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 0.4% անկման փոխարեն: Ընդ որում, ամենամեծ դրական դինամիկան ցուցադրել է պալադիումը, մինչդեռ մյուս մետաղների գների աճը եղել է ավելի չափավոր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, օգոստոսի 1-8-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 20330,75 դրամ (շաբաթվա աճը` 0.2%), արծաթ – 303.29 դրամ է (շաբաթական աճը`0.8%), պլատինիում – 16935.94 դրամ (շաբաթվա աճը` 1.9%), պալադիում - 10584,37 դրամ (շաբաթվա աճը`5.2%):
RUB | 4.89 | 0.05 |
USD | 381.51 | 0.05 |
EUR | 450.03 | 0.06 |
GBP | 515.61 | 0.07 |
CAD | 279.04 | 0.03 |
JPY | 24.46 | 0.00 |
CNY | 54.46 | 0.08 |
CHF | 484.83 | 0.07 |

