Ուրբաթ, 5 Օգոստոսի 2016 17:09
Ալինա Հովհաննիսյան

Հաճախորդների բազան Հայաստանի բանկերում մեկ տարում աճել է 4,9%, իսկ Հաշիվները`8,8%, հիմնականում ֆիզիկական անձանց շնորհիվ

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան մինչև 2016 թվականի հունիսը կազմված է եղել 2 325 278 ֆիզիկական անձանցից (աճը 5,2%) և 77 398 իրավաբանական անձանցից (տարեկան անկումը`2%): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր առմամբ 2 402 676 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4 400 541 հաշիվներ, որից 4 218 002 –ը պատկանում է ֆիզիկական անձանց, իսկ 182 539 –ը`իրավաբանական անձանց, տարեկան աճը կազմելով, համապատասխանաբար`9% և 3,7%:

Ըստ աղբյուրի, տարեկան կտրավծքով Հայաստանի հաճախորդների բազան համալրվել է 4.9% կամ 113 065 հաճախորդով: նդ որում, բանկային հաշիվների աճի տեմպերը գրեթե կրկնակի անգամ գերազանցում են հաճախորդների բազայի աճին: Այսպես, մինչև 2016 թվականի հունիսը հաշիվների աճը բանկերում տարեկան կտրվածքով կազմել է 8,8%:

Համեմատության, մենք նշենք, որ հայաստանի բանկերի հաճախորդների բազան տարեսկզբից աճել է 3,3%, մասնավորապես, իրավաբանական անձանց թիվն աճել է 1,4%, իսկ ֆիզիկական անձանց թիվը`3,3%: Իսկ բանկային հյաշիվների աճը տարեսկզբից կազմել է 5%, ադ թվում, իրավաբանական անձանց հաշիվներն աճել են 3.5%, իսկ ֆիզիկական անձանց հաշիվները`5.1%: