Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2016 18:11
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գները շարունակում են աճել

Հայաստանում թանկարժեք մետաղների գները շարունակում են աճել

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները շարունակում են չափավոր աճել, ընթացիկ շաբաթ աճի տեմպերն արագացնելով մինչև 3.1%, նախորդ շաբաթվա 2% փոխարեն: Ընդ որում, ոսկու և արծաթի գներն արագացրել են աճը, բայց ավելի կտրուկ աճ է արձանագրել պլատինը, իսկ պայադիմումը դադաղեցրել է աճը:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, օգոստոսի 8-14-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 20754,47 դրամ (շաբաթվա աճը` 2.1%), արծաթ – 312.75 դրամ է (շաբաթական աճը`3.1%), պլատինիում – 17726.98 դրամ (շաբաթվա աճը` 4.7%), պալադիում - 10867,54 դրամ (շաբաթվա աճը`2.7%):